Ինչպե՞ս հասկանալ, որ մեր օրգանիզմն ունի վիտամինների պակասՎիտամիններ

Բոլորը գիտեն, որ վիտամինները կալորիաներ չպարունակող նյութեր են, որոնք օրգանիզմում կատարում են մի շարք կարևոր գործառույթներ, մասնավորապես՝  վերահսկում են նյութափոխանակությունը, հետևում են ֆերմենտների աշխատանքին, ակտիվացնում են նյարդային ազդակների փոխանցումը և այլն:

Կարճ ասած՝ նրանք ապահովում են օրգանիզմի ներդաշնակությունը: Սակայն սա այն դեպքում, երբ վիտամիններն օրգանիզմ են ներթափանցում բավարար քանակությամբ: Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմն ունի վիտամինների պակաս:

Ամենաճիշտ միջոցը անալիզ հանձնելն է: Սակայն սովորաբար մենք չափազանց զբաղված ենք դրա համար, մինչդեռ բժիշկը կարող է ձեր արտաքին տեսքից և բողոքներից հասկանալ հիպովիտամինոզի (վիտամինների պակաս) դրսևորումները: Սակայն գոյություն ունեն մի քանի արտաքին նշաններ, որոնց հիման վրա կարել է բացահայտել խնդիրը՝ նույնիսկ բժիշկ չլինելով:

Ձեր մազերը

Եթե օրգանիզմն առողջ է, ապա մազերն ամուր են, ունեն փայլուն տեսք: Եթե մազերը նմանվել են ծղոտի փնջի, խճճվում են, ճյուղավորվում են, կորցրել են փայլը և նույնիսկ սնուցող քսուքները չեն օգնում, ապա սա խոսում է վիտամինների պակասի մասին:

Քոր եկող և չոր գլխամաշկը Е վիտամինի պակասի նշանն է: Չափազանց յուղոտ մաշկի դեպքում պետք է մտածել ռիբոֆլավինի պակասի մասին, իսկ մազաթափության ժամանակ օրգանիզմն ունի ֆոլաթթվի կամ С վիտամինի պակաս: Թեփն առաջանում է В12 և В6 վիտամինների կամ չհագեցած ճարպաթթուների պակասի դեպքում:

Բացի այդ մազերի որակի վրա կարող է նաև ազդել հանքային նյութերի՝ հատկապես երկաթի և կալցիումի պակասը:

Ձեր եղունգները


Առողջ եղունգներն արագ են աճում, միատոն են և հարթ:

Եթե ձեր եղունգները թեքվում են, շերտավորվում են կամ կոտրվում, դանդաղ են աճում և ունեն գունատ տեսք, դեղնում են, ապա, ամենայն հավանակությամբ, ձեր օրգանիզմն ունի С վիտամինի պակաս: Եթե զգում եք, որ ձեր մատները փայտանում են, ապա պետք է լրացնեք В խմբի վիտամինների պակասը:

Ձեր մաշկը

Մաշկը շատ բան կարող է ասել վիտամինների պակասի մասին:

- Դեմքի չոր մաշկ, կնճիռների առաջացում, գունատություն, այս ամենը Е կամ А վիտամինների պակասի հետևանքն է:

- Յուղոտ մաշկը В2 վիտամինի պակասի, իսկ պզուկներն ու կարմիր կետերը ճարպաթթուների արդյունքն են: Եթե ալերգիաները և այլ տիպի դերմատիտները հաճախակի բնույթ են կրում, ապա դուք ունեք խնդիր В խմբի վիտամինների և Н վիտամինի հետ: Վերջինիս պակասի արդյունքում կարող են նաև առաջանալ հիպերպիգմենտացիաներ՝ դարչնագույն կետեր, խալեր:

- Մաշկի դեղնավուն գույնը խոսում է В12 վիտամինի անբավարարության մասին:

Ուսերի ու կոնքերի չոր և գրգռուն մաշկը խոսում է А և Е վիտամինների, իսկ չլավացող կապտուկները՝  Р և С վիտամիննների պակասի մասին:

Չոր և քոր եկոող մաշկը B խմբի վիտամինների՝ հատկապես B3 կամ B6 վիտամինի, ինչպես նաև յոդի պակասի արդյունքն է:     
 
Աղբյուրը՝ Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել