Մասնագետների կարծիքով՝ երիկամային հիվանդություններն ավելի շատ մարդկանց կյանք են խլում, քան՝ կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը: Երիկամներն օրգանիզմի ամենօրյա աշխատանքում մեծ դեր են կատարում: Այս օրգանները ֆիլտրում են գրեթե 120-150 լ արյուն, որպեսզի 1-2 լ մեզ արտադրեն: Երիկամների կանոնավոր աշխատանքի համար անհրաժեշտ են կալիում, նատրիում, ֆոսֆատներ:
Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք բացասական գործոններ, որոնք ազդում են երիկամների աշխատանքի վրա: Երիկամաքարային հիվանդությունն ամենատարածված առողջական խնդիրներից է: Որպես կանոն՝ երիկամային քարերը չեն համարվում կյանքի համար վտանգավոր, սակայն դրանք կարող են սաստիկ ցավեր առաջացնել:
Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել երիկամային քարերից և լավացնել երիկամների ֆունկցիան:
Բաղադրությունը.
մեկ փունջ մաղադանոս կամ համեմի տերևներ,
ջուր:
Համեմի կամ մաղադանոսի տերևները մանր կտրատեք, լցրեք կաթսայի մեջ, ապա վրան ջուր լցրեք և եփեք 10 րոպե: Թողեք խառնուրդը սառչի, ապա քամեք և լցրեք մաքուր շշի մեջ: Խառնուրդը պահեք սառնարանում:
Ամեն օր խմեք 1 բաժակ ստացված հեղուկից: Աստիճանաբար նկատելի կլինի երիկամներում կուտակված ավելորդ աղերի ու տոքսինների հեռանալը մեզի միջոցով: