Image may contain: 1 personՏասնյակ դարեր Հայերն ապրել են մահմեդական <<թշնամի համարվող>> երկրներում՝ Իրանում, Սիրիայում, Իրաքում և այլն․․․ և չեն ձուլվել, պահպանել են իրենց ազգային ավանդույթները և մինչ օրս մնացել են ՀԱՅ։ Իսկ ԵՎրոպայում կամ ԱՄՆ-ում, որտեղ արտագաղթում են Հայաստանաբնակ Հայերը, Իրաքահայերը, Իրանահայերը, Սիրիահայերը և այլն, այդ բարեկամ համարվող երկրներում շատ արագ մոռանում են իրենց ազգային ինքնությունը և ձուլվում․․․ Այդ երկլրներում հաստատվելուց ընդամենը մի քանի տարի անց Հայ երեխաները դադարում են նույնիսկ ընտանիքում խոսել Հայերեն․․․ և ծնողներն էլ անզոր են այդ երևույթի դեմ։ Քանզի քաղաքակրթություն համարվող անհեթեթությունը կեղծ
ազատությունը գերադասում է ընտանիքից։ Ազատությունը հնարել են մարդկանց հիմարացնելու համար, քանզի մարդ միշտ ազատ է, քանի նա բանտում չէ կամ էլ շղթայված չէ։ Իսկ ընդհանրապես, մարդ միշտ ազատ է, և ինքն էլ ընտրում է իր ապրելու ձևը։ Սա հատկապես վերաբերում է մեր ներկա հասարակությանը, որի ամեն մի անդամ գաղտնի երազում է մի օր իշխելու իր հերթի մասին և այդպիսով մերժում օրենքն ու օրինականությունը, որի դեպքում, նրանք կարծում են թե անզոր կլինեն յուրացնել բյուջեն։ Այ եթե մեր ներկա հասարակության անդամներն իմանային, որ օրինական համարվող երկրներում, լինի դա Եվրոպական երկիր կամ Ամերիկա, ինչպես են ավելի պրոֆեսիոնալ ձևով յուրացնում բյուջեն և ինչ ահռելի գումարներ են գրպանվում, երևի թե նրանք վերջապես ոչ կասեին ներկա իշխանություններին և կփորձեին ստեղծել ազատ և դեմոկրատական երկիր․․․ Որքան էլ սա պարադոքսալ թվա անտեղյակների և ծանծաղամիտներին, այնուամենայնիվ սա է իրականությունը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել