Հլը որ կանգ առնենք երկուսի վրա. Հեֆերն ու Անդրիաս:
ԱՄՆ դեսպաատունն առաջին անգամ խիստ բացահայտ խառնվեց Գորիկ Գուրգենիչի գործերին:
Լավ, քաղաքականապես ձեւակերպեմ. միստր Հեֆերնն առաջին անգամ խիստ բացահայտ իր պաշտպանության տակ առավ Վարդան Օսկանյանին՝ ասելով, որ իրենք դժգոհ չեն ամերիկյան հարկատուների` «Սիվիլիթասի» կողմից ծախսած գումարների հաշվով:
Ասել է` մեր լվացարարը, մենք. ձեզ ի՞նչ մեր «Դոսյան»:
Դոսիյեն. ճիշտ կլիներ ասել:
Փորձենք հասկանալ` ի՞նչ շարժառիթներով է «խառնվել» միստրը:
ա.Արդյո՞ք ամերիկյան մեր «գործընկեր» Հեֆերնը եւ նրա մերձավորները չեն փորձում լվացվել Րաֆֆի Հովհաննիսյանից, որովհետեւ հասկանում են, որ Ազատության հրապարակում սկսված պարտիան փակուղի է տանում` այդով ցույց տալով, որ իրենք կապ չունեն Րաֆֆու հետ:
Նոր պարտիա են սկսում Օսկանյանով:
բ.Հնարավո՞ր է՝ ամերիկյան մեր գործընկերոջ ականջին հասել է այն փսփսուքը, որը մեր ականջին էլ է հասել. որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում Օսկանյանի ձերբակալությունը: Ավելին, «Սիվիլիթասում» ճյուղավորուները բավականին հետաքրքիր անձանց մոտ են տանում:
գ.Հնարավո՞ր է՝ մեր ամերիկյան «գործընկեր» միստր Հեֆերնը երկրորդ ճակատ է բացում` Օսկանյանով, որպեսզի մեր «ամերիքըն բոյերով» իրեն ապահով զգա այս պահին տարածաշրջանում, երբ Սիրիան քիչ-քիչ պատրաստվում է ընկղմվել նոր զարգացումների մեջ. Սիրիայի ընդդիմությունն այսօր պաշտոնապես առաջին դեպանատուն է բացել արաբստաններում:
Համենայնդեպս, Հեֆերն այսօր ահագին կտրուկ էր: Յուր սատելիտներն էլ:
Սա միակ պասաժը չէր այսօրվա մեջ` դատական բժշիկ Աշոտյանից «գանահարված» Մինասիչ Վարդանի հանդեպ:
Ահա, կրկին մեջլիս մտավ նախագահի թեկնածու Անդրիասը:
Հա, եվրոպական արտաքին, «յուրոփսկի պլյաժ» ու բիզնեսներ ունեցող այս հայորդու սրտին ծանրացած հայ ժողովրդի սոցիալական վիճակն այսօր 2 (երկո՜ւ) պոռթկում ունեցավ. մեկով նա ըմբոստացավ նույն Յուրոփի դեմ` վասն Ռոսիո, ասաց` Յուրոփ,
Հազար ներողություն, բայց էդ մեր միլիարդը նախագահական ընտրությունների մասով չէր քայլելու, ինագուրացիան հարամեր, Րաֆֆին չթողեց. մայիսի մեկին ո՞ւմ ի՞նչն է հարամելու:
Օսկանյանի հանգիստ կյա՞նքը:
Հիմա` դատաբժիշկ Աշոտյանի՞ վնասն է շատ Օսկանյանին, թե՞ սիրուն տղա Անդրիասի:
էն էլ պլյաժնի սեզոնի տակ:



