Ամերիկուհի Գվեն Հայդենը ստիպված է եղել փախչել, երբ իր բեռնատար ավտոմեքենայի վրա 8000 մեղուների հսկայական պարս է հայտնաբերել:

Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի բնակչուհու խոսքով` վաղ առավոտյան նա մոտեցել է իր մեքենային եւ տարօրինակ ձայներ լսել: «Ես ուղղակի սարսափել էի: Իմ մեքենայի անիվի մոտ մեղուների հսկայական պարս կար: Ես շփոթվել էի եւ չգիտեի` ինչ անել»,- պատմել է նա:

Խուճապահար կինը նետվել է տուն եւ սկսել է զանգահարել տարբեր կազմակերպություններ` օգնության համար, սակայն ոչ ոք չի կարողացել որեւէ օգտակար խորհուրդ տալ: Բարեբախտաբար կնոջ օգնության խնդրանքին արձագանքել է մեղվաբույծ Մայքլ Սեկսթոնը, հաղորդում է Life News-ը: Տղամարդը մեղուներին հավաքել է ստվարաթղթե տուփի մեջ, որից հետո նրանց համար նոր տուն է գտել:

Մեղվաբույծի խոսքով` Գայդենի բախտը բերել է, քանի որ այդ քանակությամբ մեղուների խայթոցը հավասար է 16 բոժոժավոր օձի արտադրած թույնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել