Այսօր իրենց ծննդյան օրն են նշում միանգամից երեք հատնի աստղեր` Ֆերջին, Մրայա Քերին և Քվենտին Տարանտինոն:

Ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Քվենտին Տարանտինոն այսօր նշում  է իր 50 ամյակը: ArmStar.am-ն արդեն ներկայացրել է հետաքրքիր փաստեր այս տաղանդավոր մարդու մասին, որը համարվում է ժամանակակից100 հանճարներից մեկը:

Բայց ահա Տարանտինոյի անձնական կյանքն այնքան հաջող չէ, որքան կարիերան: «Իմ կյանքում եղել են հարաբերություններ, որոնք, թվում էր թե ամուսնությամբ կավարտվեն, սակայն այդպես չեղավ», – հարցազրույցներից մեկում ասել է  ռեժիսորը:

«Ինձ համար հարաբերություններում ամենակարևորը հավատարմությունն է: Ես կիսով չափ իտալացի եմ, որն իմ մեջ արթնանում է, երբ բանը հասնում է դրան: Եթե մեկն ինձ դավաճանում է՝ վերջ, դուռն առհավետ փակում եմ այդ մարդու առաջ», – ասել է նա:

Երգչուհի, երգերի հեղինակ և պրոդյուսեր Մրայա Քերին նշում  է  իր 43 ամյակը:

90-ականների սկզբին նա պայթեցրեց ողջ երաժշտական աշխարհը` դառնալով առաջին երգչուհին,  ում 5 սինգլները միանգամից գլխավորեցին Billboard -ի հիթ շքերթը: Իր կարիերայի առաջին 7 տարիների ընթացքում նա գտնվում էր իր պրոդյուսերի և միաժամանակ ամուսնու մեծ ազդեցության տակ:  

Ամուսնալուծվելուց հետո Մրայան սկսեց հանդես գալ հիպ-հոպ  r n b ոճում և աստիճանաբար կորցրեց իր ճանաչվածությունը: Դրան հաջորդեց նաև ձայնագրման ստուդիայի հետ պայմանագրի խզումը:  

Երկու ձախողված ալբոմներից հետո, 2005 թ-ին  երգչուհուն հաջողվում է վերադառնալ հիթ-շքերթների բարձր հորիզոնականներ: Այսօր World Music Awards-ը նրան դասել է հազարամյակի կոմերցիոն առումով ամենահաջողակ երգչուհիներից մեկը (նա այդ ցուցակում 3-ն է): Մրայա Քերին այն միակ երգչուհին է, ում երգերը 18 անգամ գլխավորել են Billboard-ը, բացի այդ նա 5 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի:

Ներկայում երգչուհին  ամուսնացած է ռեփեր և դերասան Նիկ Քենոնի հետ, իսկ 2011 թ-ին Մրայան լույս աշխարհ բերեց երկվորյակների:

Օրվա հոբելյարներից ամենաերիտասարդը` Ֆերջին ծնվել է 1975 թ-ին: Վաղ տարիքից նա դրսևորել է ստեղծագործական ակտիվություն` հաճախել է պարի դասընթացների, հնչյունավորում էր մուլտհերոսների, իսկ ամառային արձակուրդներին նկարահանվում մանկական «Երեխաների կորպորացիա» շոու ծրագրում:

Դպրոցն ավարտելուց հետո Ստեյսի Էնն Ֆերգյուսոնն անվանափոխվում է Ֆերջի և սկսում երգարվեստում անել իր քայլերը: Սակայն հաջողության հասնելու ճանապարհը երկար և դժվար է լինում: Տարիներ անց, դեռ զրոյական վիճակում նա ծանոթանում է Ուիլյամ Ադամսի հետ (Will.i.am) և միանում նրա The Black Eyed Pease խմբին:

Համատեղ ձայնագրած առաջին ալբոմը ցնցող հաջողություն է ունենում: Այսօր նրանք ունեն հինգ  «Գրեմմի», միլիոնավոր վաճառված ձայնասկավառակներ և երկրպագուների սերը: Ինքը` Ֆեջին, 2006-ից սկսել է նաև մեներգչի կարիերան: Սակայն այս պահին նրա կարիերայում դադար է.  երգչուհին և նրա ամուսինը` Ջոշ Դյուամելը սպասում են իրենց առաջնեկ զույգ երեխաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել