Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերը տեղեկություններ են տարածել, որ օրեր առաջ Ադրբեջանի հատուկ ծառայությունները «հայկական լրտեսների» գործով տնից առևանգել են Գաբալայի շրջանի բնակիչ Սալեհ Շերիֆ օղլու Քաֆարովին (Qafarov Saleh Şərif oğlu), իսկ 4 օր անց նրա խոշտանգված դիակը վերադարձվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Նշվում է, որ Քաֆարովը Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ է, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին և բանակի շարքերից զորացրվել է 6 ամիս առաջ։
Ընտանիքի անդամներին և հարազատներին չեն թույլատրել մասնակցել փոխգնդապետի հուղարկավորությանը։ Նշվում է նաև որ վերջինիս երեխանները հեռացվել են դպրոցից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: