Ներկայացնում ենք բաղադրատոմս, որը համարվում է լավագույն բնական միջոցներից մեկը և իսկապես կարող է հրաշքներ գործել առողջության համար:
Այս ըմպելիքը լավացնում է օրգանների գործառույթները, մաքրում է արյունը և ամրապնդում է իմունային համակարգը, արյունատար անոթները, սիրտը:
Սա հրաշալի բնական միջոց է, որը կարագացնի նյութափոխանակությունը և կնպաստի նիհարելուն: Այն մաքրում է օրգանիզմը և վերացնում է տոքսինները:
Բաղադրիչները՝
- 12 պճեղ սխտոր (մաքրած)
- 1/2 լ կարմիր գինի
Պատրաստումը՝
Կտրտեք սխտորը և լցրեք ապակե մուգ տարայի մեջ կամ թափանցիկ տարան փաթաթեք մուգ կտորով: Վրան գինին լցրեք: Շիշը փակեք և թողեք մութ տեղում 2 շաբաթ: Ամեն օր շիշը թափահարեք: Հետո հեղուկը լցրեք մուգ գույնի ապակիով շշի մեջ և պահեք: Օգտագործեք 1 ճ/գ ըմպելիք օրական 3 անգամ 1 ամիս: Հետո ընդմիջում արեք 6 ամսով:
Առավելությունները՝
Ըմպելիքը հարուստ է տարբեր հակաբիոտիկ, հակաբորբոքային, հակաքաղցկեղային և հակաբակտերիալ հատկություններով: Ահա առավելություններից մի քանիսը, որոնք այն կարող է առաջարկել՝
- Բուժում է բորբոքային հիվանդությունները
- Լավացնում է նյութափոխանակությունը
- Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
- Վերացնում է աղի մնացորդներն օրգանիզմից
- Օրգանիզմից վերացնում է տոքսինները
- Մաքրում է արյունը
- Մեծացնում է էներգիան
- Այրում է ճարպը
- Պահպանում է արյունատար անոթների և սրտի առողջությունը
- Մեծացնում է դիմացկունությունը
Կարմիր գինին պարունակում է ռեսվերատրոլ, ունի հակաօքսիդանտ, հակաբորբոքային հատկություններ, ուստի կարող է կանխել արյան մակարդուկի առաջացումը, ինչը կարող է հանգեցնել սրտի նոպաների և սրտային անբավարարության: Այն խոչընդոտում է քաղցկեղային բջիջների աճին և տարածմանը, միաժամանակ չի վնասում առողջ բջիջները: