Առաջին հայացքից գովելի նախաձեռնություն է սկսել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ 33 մետրանոց խաչ-հուշարձանի կառուցումից հետո, որն, ի դեպ, բավականին հակասական գնահատականներ առաջացրեց հանրության մոտ, հիմա էլ ձեռնամուխ է եղել քարե տառերի հարևանությամբ մի հատ թանգարան կառուցել, որտեղ ցուցադրված կլինեն հայկական մշակույթի բացառիկ նմուշները...
Լավ, բան չունեմ ասելու, տենց թանգարաններ ինչքան շատ լինեն՝ այնքան լավ, բայց դե ծուռը նստենք՝ դուզը խոսանք. ամոթ չլինի հարցնել, թե այդ որտեղի՞ց Աղվան Հովսեփյանին այդքան փող, որ իր միջոցներով խաչեր ու թանգարաններ ա կառուցում, մինչդեռ նրա աշխատավարձը 784 հազար դրամ է կազմում, ինչը բնավ էլ փոքր աշխատավարձ չէ, բայց համաձայնվեք՝ նման մոնումենտալ շինարարության համար ակնհայտորեն քիչ է։
Ըստ այդմ, տրամաբանական եզրահանգումն ակներև է. եկեղեցիներ, թանգարաններ, խաչեր կառուցելու փոխարեն գուցե սկսեք սովորել աշխատավարձով բավարարվե՞լ, պարոնայք չինովնիկնե´ր, առավել ևս, երբ բոլորը գիտեն, թե ինչպիսի «ծառայությունների» դիմաց են դատախազությունում հավելյալ «եկամուտներ» ստանում։



