Դուք պատահմամբ ձեր նոր հեռախոսը գցել եք ջուրը: Ի՞նչ կարելի է անել:
Նախ և առաջ, եթե նման իրավիճակում եք հայտնվել, իսկույն հեռախոսը ջրից հանելուց հետո հանեք մարտկոցը (ակումուլյատորը): Մի փորձեք կոճակին սեղմելով անջատել այն: Խոնավությունը մտնելով սարքավորումների մեջ կարճ միացում է առաջացնում, ինչն էլ կարող է սարքավորումների փչանալու պատճառ դառնալ: Իսկ սարքավորումներում հոսանքի բացակայությունը բացառում է նրանց մեջ կարճ միացման հնարավորությունը:
Երաշխիքային սպասարկման համար դիմելն անիմաստ է: Պետք է փորձել այն ինքնուրույն վերականգնել:
Պարզեք ձեր հեռախոսի մոդելը, օրինակ Nokia N8, youtube կայքում փնտրեք «disassembl-ը Nokia N8», անպայման կգտնեք: Մենք գտանք այս վիդեոն,որտեղ մանրամասն ցուցադրվում է Nokia N8 մոդելի հեռախոսի քանդման գարծընթացը:
Եթե ձեզ հաջողվեց քանդել հեռախոսը, ապա առանձնացրեք հիմնական տպասալը (պլատան) և ընկղմեք այն իզոպրոպանոլով (իզոպրոպանոլային սպիրտ կարող եք ձեռք բերել ցանկացած դեղատնից) լցված ամանի մեջ: Այդ լուծույթի մեջ տպասալը պետք է մնա 1 օր: Սպիրտը մտնում է բոլոր այն անցքերը, որտեղ հնարավոր է ջուր մնացած լինի և լուծվում է ջրի հետ: Այնուհետև սպիրտի գոլորշիացումից հետո խոնավության հետք անգամ չի մնում: Սպիրտից հանելուց հետո տպասալը խորհուրդ է տրվում դնել որևէ բաց և տաք տեղ: 2 օր անց հեռախոսը կարող եք հավաքել և փորձել միացնել: Հիմնականում, եթե վնասված մասեր չեն լինում, հեռախոսը սկսում է նորմալ աշխատել:



