Ազգերը երբեք թշնամու սրով չեն վերանում, ազգերը կորում են ներքին պառակտությունների արդյունքում: Այն ազգը, որը չունի ազգային գաղափարախոսություն, վաղ թե ուշ պիտի ենթարկվի ինքնաոչնչացման.. Հայ ազգի կերպարը, կարծում եմ, ամենավառ կերպով արտացոլված է «Սասնա ծռեր» դյուցազներգության մեջ: Այնտեղ Դավիթը, Մհերը, Ձենով Օհանը ներկայացնում են հայ տղամարդու ամբողջական կերպար: Նրանցում է արտացոլվում մի ամբողջ ժողովրդի ուժն ու հզորությունը: Ու պատահական չէ, որ ամեն պատեհ- անպատեհ առիթի շոշափվում էր Դավթի անունը: Դա հատուկ մշակված ծրագիր է. խեղաթյուրել նոր սերնդի պատկերացումները հայի կերպարի վերաբերյալ..էլի Դալլեսի կործանարար ծրագիրը հիշեցի..
Վերջերս մի ներկայացում դիտեցի՝ «Սասունցի Դավիթ»: Ճիշտն ասած ներկայացման ընթացքում մոտս էնպիսի տպավորություն էր, որ վերջին զանգի չհաջողված փորձ եմ նայում.. Էտ աստիճան անլուրջ ու էտ աստիճան ցինիկաբար մոտենալ նման լուրջ թեմայի՞: Ախր ո՞նց կարող է հայ կինը՝ Ձենով Օհանի կինը, հենց իրեն՝ Ձենով Օհանին ասի՝ «հողերս կոտիտ».. Ախր ծիծաղելի ա, չի կարելի, որ Օհանի պես հզոր մեկի՞ն .. Չգիտեմ, կարող ա ես թատրոնից ու արվեստից ընդհանրապես բան չե՞մ հասկանում, հնարավորա, բայց խոսում եմ որպես շարքային հանդիսատես.. Երբ սկսվեց ներկայացումը, անհամբեր սպասում էի, թե ե՞րբ է Դավիթը հայտնվելու բեմում.. հիասթափությունս մեծ էր: Չգիտեմ ի՞նչ էին մտածել էտ պատանուն Դավիթի դերում ընտրելով.. դե սկզբում ինձ հուսադրում էի, որ սա դեռ պատանի Դավիթն է, որ հեսա կմեծանա կդառնա հզոր Սասունցի Դավիթ: բայց ներկայացումն արդեն ավարտվում էր, իսկ Դավիթը դեռ «պուճուր» էր ու լղար: Ես՝ իսկական Դավիթ տեսնելու հավատս կորցրած և հուսահատված արդեն րոպեներն էի հաշվում, թե ե՞րբ է վերջանալու էտ խեղկատակությունը, ներկայացում, որում գրական հայերեն խոսք չափազանց դժվար էր գտնել, երբ հանկարծ դահլիճում գտնվող արական սեռի մոտ խուճապ նկատեցի, մի ընկերը կողքիններին ասում էր. «տղերք-տղերք, հեսա, ստեղա, գալիս են, գալիս են».. ու գալիս են Մսրա Մելիքի շուրջը պորտապար պարող արաբական գեղեցկուհիները.. Միայն էտ պահին հասկացա, թե ինչու՞ էին եկել ներկայացման դիմացի նստարանների ամբողջ շարքը: Համարում եմ դավաճանություն, երբ ազգային արժեքների նկատմամբ նման անլուրջ մոտեցում է ցուցաբերվում:
Իսկ այսօր դժբախտություն ունեցա ևս մի խեղաթյուրում լսել.. Հանրային հեռուստատեսության եթերում «Ազատ գոտին» է, թեման՝ Գլամուռ, հյուրը՝ դե իհարկե, իհարկե Էռնեստ: Բա ինքնա մեր քաղաքի «գլամուռ» դեմքը, բա առանց իրա էլ ի՞նչ գլամուռ: Լավ, ինչևէ սա մի կողմ: Ավելի սարսափելի էր նրան ներկայացնելուց տրված ածականը. «համարձակ»: Ես չեմ հասկանում, իրո՞ք էսօր ներկվելը համարվում ա ՀԱՄԱՐՁԱԿ ՔԱՅԼ: Եթե հա, ուրեմ ինքը հերոս ա, պիտի շքանշանով պարգևատրվի: Գիտե՞ք, ես չգիտեմ ոնց ա գիտականորեն կոչվում շպարված տղան (էլ չեմ ասում հայ տղան): Գիտեմ, որ հնում կային ցեղեր, որտեղ մարդիկ դեմքները ներկում էին, կարծեմ թե որոշներն էլ դա անում էին գազաններին, չար ոգիներին վախեցնելու համար :ճ օրինակ՝ աբորիգենները, ամերիկայի հնդկացիները, ապաչիները :ճճ և այլն :) իսկ մեր օրերում ի՞նչ նպատակով է տղան ներկվում: Տարբեր մոտեցումներ կան.
1, մի մասի պատկերացումներում նրանք կազմում են փոքրամասնություն (հասկանալի է)
2, ըստ Ազատ գոտու՝ նրանք շատ համարձակ են ու գլամուռ:
Իսկ ո՞րն է համարձակ կոչվելու չափանիշը: Մի՞թե Էռնեստի համար մատիտ քսելնա համարձակ քայլ, Ռիփփիի համար միջնամատը ցույց տալը, իսկ Ջուսի համար՝ տեսահոլովակում միզելը (կներեք, ինքն է էտպես ասում..): Թերևս վերջինս նշվածներից ամենաանկեղծնա գտնվել, ձայնասկավառակը թողարկելա զուգարանի թղթի տեսքով. երևի գիտակցել ա, որ դրանից ավելիի արժեք չունի: