Հարգելի ընկերներ, 
Մինչ մենք վայելում ենք մեր ազատությունը, մեկ այլ համաքաղաքացի՝ Գոռ Քամալյանը, գտնվում է անազատության մեջ: Պատճառը մեկն է. երբ նախագահի կողմից ազդարարվեց «ատկատների դեմ պայքարի» սկիզբը՝ շեֆին հաճոյանալու և ցույց տալու համար, թե նրա հանձնարարականները կատարվում են, սկսվեց վհուկների որս: Ինչպես հաճախ է պատահում, այս անգամ էլ տուժեց ստորին օղակը, որը չպետք է կրեր այլոց պատասխանատվությունը: 
Խոսքը Ազգային գրադարանի վերանորոգման նպատակով մսխված գումարների մասին է: Քանի որ հիմնական պատասխանատուն մահացել է, իսկ պատժելու նպատակը, այնուամենայնիվ, ավելի կարևոր էր, քան արդարությունը, Գոռ Քամալյանը պահվում է ազատազրկման վայրում, ինչի համար ՉԿԱՆ բավարար իրավաբանական հիմքեր:
Գիտակցելով հիմքերի բացակայության փաստը և որ ցանկացած փաստաբան 5 րոպեում կարդարացնի իր պաշտպանյալին՝ Քամալյանի գործը չի ուղարկվում դատարան, այլ փոխարենը երկարաձգվում է նրա կալանքը:
Եթե կարծում եք, որ Քամալյանի տեղը չի կարող հայտնվել ձեզանից յուրաքանչյուրը, չարաչար սխալվում եք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել