![]()
Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը Հայաստանի հանդեպ 3:0 հաշվով հաղթանակից հետո ասել է, որ գոհ է խաղի արդյունքներից:
«Խաղի սկզբում հայ ֆուտբոլիստները ճնշում էին, բայց մենք կարողացանք լավ դրսևորել մեզ ու դուրս գալ պաշտպանությունից: Մենք գիտեինք, որ եթե մրցակիցը բացի հաշիվը, նրանց դեմ դժվար կլինի խաղալ»,-Չեխի խոսքն է մեջբերում isport.blesk.cz-ը:Դարպասապահը նշել է, որ Հայաստանի հավաքականի խաղը վերջին տարիներին փոխվել է, այնտեղ հանդես են գալիս ավելի լավ ու փորձառու ֆուտբոլիստներ. խաղերը նրանց դեմ գնալով ավելի ու ավելի են դժվարանում:
Հայաստանի հանդեպ հաղթանակից հետո Չեխիան 8 միավորով երրորդ տեղում է, իսկ Հայաստանը՝ 5-րդ: B խումբը գլխավորում է Իտալիան 13 միավորով:
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2013/03/blog-post_27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



