Զավակնե՛րս, վերջին ժամանակը հասել է։ Դուք լսել եք, որ Նեռը՝ Քրիստոսի հակառակորդը, գալու է։ Արդ, ահա Քրիստոսի բազում հակառակորդներ են երևան եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին. որովհետև եթե մեզնից լինեին, ապա մեզ հետ էլ կմնային։ Բայց մեզնից հեռացան, որպեսզի հայտնի լինի, թե նրանցից որևէ մեկը մեզնից չէր։ Սակայն դուք Սուրբ Հոգու պարգևն ունեք, որովհետև դրանո՛վ օծեց ձեզ Սուրբը՝ Քրիստոսը, և դուք գիտեք ամեն բան։ Այս նամակը գրում եմ ձեզ ոչ թե որովհետև ճշմարտությունը չգիտեք, այլ ընդհակառակը, գրում եմ՝ հաստատելու համար, որ գիտեք այն, և ճշմարտությունից ոչ մի ստություն չի ծնվում։ Հետևաբար, ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Քրիստոսի հակառակորդն է այնպիսին, որ ուրանում է թե՛ Հորը և թե՛ Որդուն. որովհետև ով որ մերժում է Որդուն, մերժած է լինում նաև Հորը, իսկ ով որ ընդունում է Որդուն, ընդունած է լինում նաև Հորը։ Հետևաբար, ձեր սրտո՛ւմ պահեցեք Տիրոջ խոսքերը, որ լսեցիք սկզբից։ Եթե ձեր մեջ պահեք այն, ինչ որ սկզբից սովորեցիք, դուք ևս միացած կլինեք Հորը և Որդուն։ Եվ այս ինքը՝ հավիտենական կյանքն է, որ Քրիստոսը խոստացավ մեզ տալ։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 2:18-25)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: