Barometer.am-ը գրում է.

Սխալներ, որոնք հանգեցնում են մազաթափության և մազերի անորակության

Աղջիկների և կանանց մեծամասնությունը լվանում է գլուխը սխալ կերպով և այդ սխալ մեկը չէ, ահա դրանք.

1.Դուք չորացնում եք մազերը սրբիչով.

Ավելի լավ է փաթաթեք գլուխը սրբիչո և թողնեք, որ մազերը չորանան բնական ճանապարհով:

2.Դուք չափն անցնում եք շամպունի հարցում.

Եթե մազերը լավնում եք ամեն օր, ապա շամպունը քսեք մեկ, այլ ոչ երկու անգամ:

3.Դուք լվանում եք մազերը շատ ագրեսիվ.

Պետք չէ մազերը լվանալիս վնասել գլխամաշկը, նուրբ շարժումներ կատարեք:

4.Դուք շտապում եք.

Պետք չէ շտապել, այդպես դուք անտեսում եք մազարմատները, որոնք մազերի առողջության գլխավոր պայմանն են:

5.Մազերը լվանում եք տաք ջրով.

Պետք է լվանալ գոլ ջրով, վերջում էլ՝ ավարտել մի փոքր սառը ջրով:

6.Դուք միշտ չորացնում եք մազերը ֆենով.

Ինչքան հնարավոր է շատ թողեք, որ մազերը չորանան բնական կերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել