Խոյ
Բարենպաստ օր է թե՛ գործնական, թե՛ անձնական բնույթի բարդ հարցերը լուծելու համար: Չի բացառվում՝ նոր ծանոթություններ լինեն: Միգուցե ռոմանտիկ հարաբերություններ սկսես գործընկերներիցդ մեկի հետ: Կկարողնաս խույս տալ կոնֆլիկտներից:
Ցուլ
Ստիպված կլինես շատ աշխատել: Ճիշտ է, գաղափարներդ լավն են, սակայն քեզանից շատ ջանք կպահանջվի: Ֆինանսական հարցերը կարգավորելու համար հրաշալի օր է: Կարող ես նոր ծանոթություններ սկսել:
Երկվորյակ
Այնքան էլ լավ օր չէ, հատկապես շփվելու տեսանկյունից: Դու ոչ մի կերպ չես կարողանում լեզու գտնել մտերիմներիդ հետ: Իսկ այ ինքնուրույն գործեր սկսելու համար վատ օր չէ: Հնարավոր է չնախատեսված ճանապարհորդություններ լինեն:
Խեցգետին
Գործարքներ կնքելու համար հրաշալի օր է: Կկարողանաս համախոհներիդ հետ գործնական համաձայնությունների գալ: Ֆինանսական պատկերը լավ է, հիանալի ես տնօրինում գումարդ: Դու մտածում ես միայն սեփական հետաքրքրություններիդ մասին, դա կարող է կոնֆլիկտների հանգեցնել:
Առյուծ
Բարենպաստ օր է աշխատանքի համար: Հաջողությունն այնքան մեծ կլինի, որ չնկատել պարզապես չես կարող: Հնարավոր է նոր համախոհներ, գործընկերներ գտնես: Քեզ մոտ չի ստացվում շատ ժամանակ տրամադրել մտերիմ մարդկանց, դա կարող է նեղացնել նրանց:
Կույս
Կկարողանաս արագ լուծել ցանկացած առաջադրանք: Հրաշալի կանցնեն գործնական հանդիպումները: Վատ օր չէ նաև ընկերների հետ հանդիպելու համար, կարող ես մասնակցել միջոցառումներին, գնալ ռոմանտիկ ժամադրության:
Կշեռք
Դու մեծ էներգիայով ես նոր գործ սկսում, և անգամ խոչընդոտները քեզ չեն կարող կանգնեցնել: Մտերիմներիդ հետ շփումը պահանջում է զգուշություն և համբերատարություն: Չի բացառվում՝ մտերիմներիդ հետ կոնֆլիկտներ ունենաս:
Կարիճ
Դժվար թե լուրջ իրադարձություններ տեղի ունենան: Այնուհանդերձ, կլինեն նոր գաղափարներ, նոր բացահայտումներ: Կարող ես երկարաժամկետ ծրագրեր մշակել: Ուշադրությունն ու կարգապահությունը թույլ կտան խուսափել սխալներից:
Աղեղնավոր
Սովորական օր չէ: Գործերն այնքան էլ դժվար չեն, սակայն հանգստանալու և ուժերը վերականգնելու ժամանակ չես գտնի: Հնարավոր է տհաճ նորություն լսես: Խորհուրդ չի տրվում կարևոր որոշումներ կայացնել՝ հատկապես բիզնեսի հետ կապված:
Այծեղջուր
Կկարողանաս խուսափել դժվարություններից, եթե զգուշություն ցուցաբերես: Խորհուրդ չի տրվում ճանապարհորդության մեկնել: Կենտրոնացիր ընթացիկ հարցերի վրա: Լավ օր չէ ծրագրեր գծելու, մտերիմներիդ հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Ջրհոս
Կկարողանաս ճիշտ գնահատել իրավիճակը և ապագայի հետ կապված ծրագրեր գծել: Կարող ես խոշոր գնումներ անել: Հնարավոր է մտերիմներիդ մասին հետաքրքիր նորություն լսես: Անձնական հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից այնքան էլ լավ օր չէ: Պետք չէ խոսել զգացմունքներիդ մասին:
Ձկներ
Դու շատ ես ուշադրություն դարձնում, թե ինչ են խոսում քո մասին: Սակայն լավ է, որ կենտրոնանաս ընթացիկ հարցերի լուծման վրա: Դու անուշադիր ես, հետևաբար, միգուցե կորցնես կարևոր իրեր, գումար, փաստաթղթեր: Միգուցե անսպասելի սիրո խոստովանություն լսես:



