8712njm

Համացանցում հայտնվել են Սթիվ Ջոբսի կյանքի մասին պատմող ճապոնական կոմիքսի (Մանգա) առաջին մի քանի էջերի լուսանկարները: Պատմությունը նկարել է Մարի Յամազակին՝ Ուոլթեր Այզեքսոնի հանրահայտ գրքի հիման վրա, որը պատմում է Apple-ի հիմնադրի կենսագրությունը: Կոմիքսը սկսվում է այնտեղից, երբ Ջոբսը խնդրում է Այզեքսոնին գրել իր կենսագրականը, խնդրելու պրոցեսը զբաղեցնում է առաջին 15 էջերը:

8712njm1

Ապա կարդացողը տեղափոխվում է հանճարի մանկություն և տեսնում, թե ինչպես է փոքրիկ տղան անհանգստանում այն մասին, թե արդյո՞ք նա սիրված է իր խորթ ծնողների կողմից: Հետո մեր աչքի առաջ մանուկ Ջոբսը դառնում է ինքնավստահ երիտասարդ, որը համոզված էր դեռ մանկուց իր՝ արտասովոր լինելու մեջ:

8712njm38712njm4

Կոմիքսում կարելի է նկատել գեղեցիկ նկարչական աշխատանք, որտեղ կարծես պարզ երևում են Ջոբսի ողջ էությունն ու բնավորության գծերը: Կոմիքսի առաջին համարը կթողարկվի ապրիլ ամսին, դա կլինի հավաքածուի առաջին մասը: Նշենք, որ կոմիքսը տպագրվելու է Kiss ճապոնական կոմիքսների հավաքածուում, որը կարդում են դեռահաս ճապոնուհիները և որտեղ հիմնականում տպագրվում են դպրոցական սիրային դրամաներ:

Հավանաբար շատ ճապոնացի աղջիկներ կսիրահարվեն Ջոբսի կոմիքսային կերպարին, քանի որ նրա կյանքն իսկապես նման էր հեքիաթի. եկավ ու փոխեց աշխարհը, փոխեց բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել