Վայ, վայ, վաաաա՜յ, ընդդիմության հանրահավաքի ժամանակ Facebook-ի լոգոյով դրոշ ա եղել, մի խայտառակություն, մի բան... Ապազգայի՛ն կոսմոպոլիտ դիրքորոշում, ջհուդամասոնակա՛ն դավադրություն, Իսրայելի դրոշի ծպտյա՛լ կրկնօրինակը, ամերիկյան ֆինանսավորման վա՛ռ ապացույց; Ինչպե՞ս կարելի է Արյունոտ դրոշին ինչ-որ սոցցանցի լոգոյով դրոշ նախընտրել: Բա Ստամբո՞ւլը, բա՞ արյան ծո՞վը: Գոնե Ադնակլասնիկի լոգոն լիներ՝ մեր դարավոր բարեկամի, որի ոտքը հայաստանյան հողին կպմնելու սհաթն օրհնված ա: Դավադիրնե՛ր: 

Իսկ եթե լուրջ, ապա զավեշտն էն ա, որ մեր հայրենի արտադրության ֆաշիստներն իրենց տաֆտոլոգիան գրում են հենց նույն Facebook սոցցանցում :ԴԴԴԴԴԴԴԴԴ ԱՅ մարդ, դե դուրս էկեք ֆեյսբուքահայության համայնքից, տեղափոխվեք Ադնակլասնիկ, մի՛ թունավորեք էս տարածքը: Ваше место в Одноклассниках!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել