Շատերիս կողմից սիրելի «32 ատամ» հաղորդումում կա այսպիսի մի ենթաշոու «Թող ծափ տան նրանք, ովքեր...»: Եվ այսպես, հարգելի ֆեյսբուքյան ընկեր, թող ծափ տան նրանք, ովքեր առավոտը զարթնելուց մտածում են հետևյալ հերթականությամբ՝ համակարգիչս միացնեմ, հետո թեյնիկը և.... Ինձ թվում է՝ իմ մոտ հազարից մի քիչ պակաս ֆեյսբուքյան ընկերների մոտ ծափերի տարափ սկսվեց: Իսկ հիմա նայենք՝ ինչ է Ֆեյսբուքը այն մարդկանց համար, ովքեր առանց նրա «դասական ավանդական քաղաքական դաշտում» իրենցից այդքան էլ մեծություն չեն ներկայացնում: Այսօր շատ քաղաքական գործիչներ իրենց բացերը աշխատավայրերում (զուտ մասնագիտական) փորձում են լրացնել ֆեյսբուքյան գրառումներով, օրինակ՝ հեռացրեց Աշոտյանը Զոլյանին, ոչինչ, չէ՞ որ Աշոտյանը մեր ֆեյսբուքյան ընկերն է, մի հատ (խոխմա) դիպուկ քառատող կգրի, և օրը կընթանա իր հունով: Նայում ես, հեռուստաալիքով ելույթ է ունենում ԳԿ նախարար Աշոտյանը և ըստ քեզ, ինչ-որ անհեթեթություն է ասում, քեզ մոտ բնական զայրույթի փոխարեն առաջանում է ժպիտ` «լավ, Աշոտյան, դե հիմա նայի՝ քո էջին ինչ եմ դնելու...», իսկ դրանից հետո արդեն դեռ չգրած մտածում ես և սպասում Աշոտյանի արձագանքին: Լավ հիշում եմ պրն. Աշոտյանի գրառումներից մեկը, երբ նա իր մոտալուտ հրաժարականի մասին ասում էր՝ «է, թող ազատեն, ի՞նչ է եղել որ...», իսկ ամենահետաքրքիրը այս նրա գրառման մեջ նա է, որ նա անկեղծ էր, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվեր նրա հետ, եթե աստված մի արասցե Facebook-ը նրան գրավոր տեղեկացներ, որ անհայտ ժամանակով փակում է իր էջը... (ի արդարություն կցանկանայի նկատել, որ իրականում Աշոտյանը, ի տարբերություն Կարեն Ավագյանի, շատ տաղանդաշատ և դիպուկ է գրում): Եվ ինչո՞ւ միայն Աշոտյանի կամ Ավագյանի, իսկ ընդդիմության Ստյոպա Սաֆարյանի պարագայում այդպես չէ`լինի դա երկրի մոտակա կործանումը, կամ Տարոն Մարգարյանի հաշվով յուրաքանչյուր նորություն (գիշերվա որ ժամին ասես նա արձագանքում է առաջինը, շատ դեպքերում news.am-ից առաջ: Եվ, երբ որ Ռ-էվոլյութիոն շոուի հերթական հյուր Վազգեն Մանուկյանը Սաթիկ Սեյրանյանին բացատրում էր ԱԺՄ-ի մոտակա ակտիվացումը` նոր ֆեյսբուքյան հասարակության ձևավավորման հետ կապված... նա միանշանակ ճիշտ էր, ձևավավորմում է) ավելի ճիշտ համարյա ձևավորվել է, նոր քաղաքական ֆորմատ` ֆեյսբուքյան գործիչներ, որոնք «տերմինատորի նման» հա փոխվելու են (նոր մոդիֆակացիաներով) և ինչքան էլ ցավալի չլինի, «արժանապատիվ Հայաստանը» շատ դեպքերում ֆեյսբուքյան հերոսներից է կախված լինելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել