Հարգելի և մեծարգո պարոն Մինասյան, առիթից օգտվելով՝ ցանկանում եմ գոհունակությունս հայտնել Ձեզ՝ այն ավանդի համար, որը ներ եք դրել ազգային հավաքականի կառուցման գործում: Բոլորս էլ շատ լավ հիշում ենք Սլովակիայի, Մակեդոնիայի և այլ հավաքականներին տված Ձեր «դասերը», դրանք անուրանալի են: Բայց խնդրում եմ՝ համաձայնեք, որ հավաքականում տիրող մթնոլորտն այն չէ, չկա խաղակցվածություն... Ես երբեք չեմ ասում, թե ցանկանում եմ Ձեր հրաժարականը... Բնա՛վ: Ես պարզապես խնդրում եմ, որ Դուք՝ որպես հավաքականի ողնաշար, որպես թիմի գլխավոր մարզիչ, ձեռնամուխ լինեք թերությունների հարթմանը: Հասկացեք խնդրում եմ, որ մենք՝ երկրպագուներս, քննադատելով չեխերի հետ հանդիպումը, քննադատելով նաև Ձեզ, պարզապես ցանկանում ենք ավելի լավը տեսնել հավաքականը, ցանկանում ենք, որ Ձեր անունը թնդա եվրոպական ֆուտբոլում և առաջատար ու եղանակաստեղծ թիմեր հետաքրքրվեն Ձեր ծառայություններով:

Բարին ընդ Ձեզ, պարոն Մինասյան

Ձեզ շատ հարգող, Ձեր անուրանալի դերը գնահատող՝
Արման Առաքելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել