Ճապոնիայում կայանման վայրում լուսանկարել են հազվադեպ հանդիպող Mercedes-Benz E62 AMG սեդան: Ըստ մի աղբյուրի տվյալների` թողարկվել է 6 այդպիսի ավտոմեքենա, ըստ մի այլ աղբյուրի` ընդամենը 2։

Սկզբում Mercedes-Benz E62 AMG-ը թողարկվել է որպես նախատիպ, սակայն մակնիշի որոշ երկրպագուների դուր է եկել, այդ պատճառով էլ նրանց համար հավաքել են մի քանի մեքենա: Սեդանի մոտավոր գինը կազմել է մոտ 150 հազար եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել