Ես Սահակյան Էմման եմ, 25 տարեկան եմ: Շուրջ 15 տարի տառապում եմ Բեխտերևի հիվանդությամբ: Առկա է անեմիա, պոլինեյրոպաթիա, երկրորդային դեֆորմացվող օստեոպարեզ, գլխացավեր, ընդհանուր բռնվածություն:
Գտնվել եմ ստացիոնար բաժնում կլինիկական հիվանդանոցի «Էրեբունի» Բ.Կ օրթոպեդիայի բաժանմունքում: Գանգատվում եմ կոնքազդրային հոդի շրջանի ցավերից՝ նստած, կանգնած և քայլելու ժամանակ: Ակտիվ շարժումները սահմանափակ են ցավի պատճառով:
Ախտորոշումը՝աջակողմյան կոքսարտրոզ, որպես հիմնական հիվանդության բարդություն և հետևանք: Երեք տարի առաջ վիրահատվել է ձախ ոտքս: Վիրահատությունը արժե 5200 դոլար:
Բաժանմունքի վարիչ Ա.Գ Չարչյան:
Խնդրում եմ աջակցել ինձ ինչքանով, որ հնարավոր է: Շատերի համար սովորական, ինձ համար երազանք դարձած քայլելու համար անհրաժեշտ է վիրահատություն՝ էնդոպրոտեզավորում: Հայրս, մայրս չեն աշխատում, ես էլ ունեմ երրորդ կարգի հաշմանդամություն: Շատ եմ խնդրում խնդրանքս անպատասխան չթողնել: Ինչքանով կարող եք, օգնեք ինձ, որպեսզի իրականացնեմ երազանքս, ես էլ քայլեմ:
Իսկապես էլ չգիտեմ՝ որտեղ կարելի է դիմել, բոլոր տեղերից միայն մերժումներ են գալիս: Նախապես շնորհակալություն... Նշեմ նաև՝ այս վիրահատությունը պետպատվեր չի կատարվում:
EURO 163009762945