1. Ին-յան

Վարկած կա, որ ին-յանի նշանը եկել է բուդդիստներից՝ I-III դարերում: Չինաստանում և Ճապոնիայում ին-յանը համարվում է գոյության խորհրդանշանը:

Ըստ սկզբնական հասկացության՝ «ինը» սարի ստվերոտ, իսկ յանը՝ արևոտ լանջն է: Դրանք համարվում են անբաժան մասնիկներ, որոնք չեն կարող գոյություն ունենալ առանց իրար: Բևեռային ուժերը լրացնում են իրար, և դրանցից յուրաքանչյուրը իր հատկանիշներն է փոխանցում մյուսին: Ինը և յանը անվերջ պայքար են, որտեղ վերջնական հաղթանակ տանելը հնարավոր չէ, քանի որ ավարտ գոյություն չունի:

 

2. Քամու վարդ

Նշանի առաջին հիշատակումը մ.թ.ա. 1300-ական թվականներից է: Այն բևեռային աստղի և ծովագնացների ապահովության խորհրդանիշն էր համարվում:

XVIII-XX դդ. այս թալիսմանով դաջվածքներ շատերը սկսեցին անել. համարվում էր, որ այն ծովագնացներին կօգնի անվնաս ճամփորդություն կատարել և բարեհաջող տուն վերադառնալ: Քամու վարդը նաև պատկերում են քարտեզների վրա՝ ցույց տալու աշխարհի չորս կողմերը:

 

3. Հիգիեայի գավաթ

Օձով գավաթը Հիգիեայի խորհրդանիշն է, որը հին հունական դիցարանում առողջության աստվածն էր: Հենց այս աստծու անունից է առաջացել «հիգիենա» հասկացությունը:

Օձը և՛ անմահության, և՛ մահի խորհրդանիշն է, քանի որ նրա թույնը կարող է և՛ սպանել, և՛ բուժել: Միջնադարում Հիգիեայի գավաթը որպես էմպլեմա օգտագործում էին Իտալիայի Պադուի քաղաքի դեղատները, որոշ ժամանակ անց այն դարձավ բժշկության համաշխարհային սիմվոլ:

 

4. Դավթի աստղ

Խորհրդանշանը լայնորեն օգտագործվում էր մ.թ.ա. 3000-ական թվականներին: Հնդկաստանում այն կոչվում էր Անահաթա: Երկու եռանկյունները, որոնք խորհրդանշում են կանանց և տղամարդկանց, սրտի չակրայի նշանն էին համարվում:

Կարլոս IV-ը՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսրը, 1354 թ. Պրահայի հրեաներին թույալտրեց ունենալ սեփական դրոշը: Դրա վրա հենց այս պատկերն էր, և դրոշն անվանեցին արքա Դավթի պատվին: Նացիստական ռեժիմի ժամանակ Դավթի դեղին աստղը դարձավ հոլքոստի խորհրդանշան:

 

5. Սվաստիկա

Նշանն առաջին անգամ օգտագործվել է մ.թ.ա. 8000-ական թվականներին:

Սվաստիկան երջանկության, արարչագործության և առատության խորհրդանշանն է: Հնդկաստանում դրանով պատկերում են արևն ու սկիզբը: Ամերիկյան հնդիկների մոտ այն արևի աստծու էմբլեման էր: Չինաստանում սվաստիկան հիերոգլիֆ է, որը կրկին արև է նշանակում: Բուդդիզմում խորհրդանշում է կատարելությունը:

1900 թվականից ի վեր անգլախոս երկրներում սվաստիկան սկսվեց օգտագործվել բացիկների վրա որպես«երջանկության խաչ», որը բաղկացած էր 4 L տառերից՝ Light, Love, Life և Luck (լույս, սեր, կյանք և բախտ):

1920-ականներին նացիստները այն դարձրին իրենց խորհրդանշանը: 1940-ական թթ. հենց այս պատճառով սվաստիկան շատ երկրներում արգելվեց օգտագործել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել