
Խիստ չհաջողված հանդիպում, որի առաջին պատճառը թիմային կարգապահության տարրական մակարդակի բացակայությունն է: Գրեթե ոչ մի ֆուտբոլիստ իր դիրքում հաջող չէր խաղում: 2-րդ պատճառ. Կամո Հովհաննիսյան. ֆուտբոլիստը բացարձակապես մոռացել էր, որ խաղում է երկրի գլխավոր թիմում: Պատճառ 3. Տարոն Ոսկանյան. փորձի պակաս, դիրքի կորուստ, արագաշարժության բացակայություն, որը ստիպեց Բերեզովսկուն գնդակ հանել սեփական դարպասից: Պատճառ 4. թիմային համագործակցության կտրուկ բացակայություն: Ֆուտբոլիստները չէին «խոսում» միմյանց հետ: Պատճառ 5. հակագրոհների ժամանակ մրցակցի հարձակվող ուժի հանդեպ ԲԱՐՁԻԹՈՂՈՒԹՅՈՒՆ: Անարգել զիջում էինք դաշտի կենտրոնը:
Գտնում եմ, որ հաշիվը ամբողջովին արտացոլում է խաղի ընթացքն ու ֆուտբոլիստների տրամադրվածությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել