Այսօր հյուրերիս հետ Գառնու տաճարում էի, որտեղ էլ` արքունի բաղնիքում աչքիցս չվրիպեց մի ցավալի փաստ: Առաջին սրահի հատակի խճանկարի կենտրոնական հատվածի ձախ անկյունում բարձրացել ու միմյանցից նկատելիորեն առանձնացել են քարերը: Չգիտեմ, թե ուր են նայում համապատասխան մարմինները, բայց չեմ կարծում, որ ես վերջին ժամանակներում առաջին ու միակ այցելուն էի, ով նկատել է այդ խնդիրը: Միգուցե պատճառը խոնավ և ցուրտ ձմեռն է եղել, չգիտեմ, հուսամ շուտով պարզաբանումներ կլինեն: Միայն մի բան չեմ հասկանում, արդյո՞ք տոմսերի վաճառքից գոյացած գումարներն ու պետական "հոգածությունը" չեն բավարարում, որպեսզի կոթողը պատշաճ խնամվի: ԷԼ չեմ ասում, որ խճանկարը երբեմն փոշու այնպիսի հաստ շերտի տակ է հայտնվում, որ չես էլ կարողանում մարդկանց համոզել, որ այն գունավոր է, կամ որ առհասարակ այդտեղ մի բան կա: 
Անկեղծ ցավում եմ, որ դարեր վերապրած ու հողի հաստ շերտերի տակից վեր խոյացած մեր հարուստ մշակույթը երբեմն բարձիթողի վիճակում է հայտնվում...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել