Արդ, քանի որ այս բոլորն այսպես պիտի չքանան, ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք։ Պետք է ապրեք մաքուր և աստվածապաշտ կյանքով՝ սպասելով և ջանալով արագացնել Տիրոջ օրվա գալուստը, երբ երկինքը կրակով կայրվի ու կչքանա, և երկնային մարմինները կվառվեն ու կհալվեն։ Բայց մենք Աստծու խոստման համաձայն սպասում ենք մի նոր երկնքի ու նոր երկրի, որտեղ արդարությունն է իշխելու։
Ուստի, սիրելինե՛ր, դուք, որ սպասում եք այս բաներին, ջանացե՛ք անբիծ և անարատ լինել Աստծու աչքին և ապրել խաղաղությամբ։ Եվ Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք ձեզ համար, ինչպես որ մեր սիրելի եղբայր Պողոսն էլ գրեց ձեզ՝ Աստծուց իրեն շնորհված իմաստությամբ։ Նա իր բոլոր նամակներում էլ խոսել էր այս բաների մասին։ Այդ նամակներում կան մի շարք դժվարհասկանալի մասեր, որոնց իմաստը չարափոխում են տգետ և փոփոխամիտ մարդիկ։ Նրանք չարափոխում են նաև մյուս Սուրբ գրքերը՝ իրենց սեփական կորուստը պատրաստելով։
Ուստի դուք, սիրելինե՛ր, սկզբից այս բաներն իմանալով՝ զգո՛ւյշ եղեք, որ չլինի թե անբարո մարդկանց մոլորությանը հետևեք և կորցնեք ձեր վստահությունը։ Այլ աճեցե՛ք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք թե՛ այժմ և թե՛ հավիտենական օրը։ Ամեն։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 3:10-18)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1708292229197882
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել