ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ԱԱ-2014-ի ընտրական փուլի Հայաստան - Չեխիա հանդիպման անոնսում նշում է, որ Վարդան Մինասյանի սաները կփորձեն փչացնել Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխի հոբելյանական խաղը:

«Հավանաբար Եվրոպայում չկա այնպիսի երկիր, որտեղ Պետեր Չեխին հարգալից չվերաբերվեն: Հայաստանը բացառություն չէ: Սակայն հենց այդ երկրի հավաքականը կփորձի երեքշաբթի օրը փչացնել «Չելսիի» դարպասապահի հոբելյանական 100-րդ խաղը ազգային հավաքականի մարզաշապիկով:

Այնուամենայնիվ, հանդիպումը երկու երկրի հավաքականների համար կարևոր նշանակություն ունի, քանի որ պարտությունը կտրուկ կնվազեցնի Հարավային Ամերիկա ուղևորվելու հնարավորությունը»,- գրում է UEFA.com-ի լրագրողը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Չեխիա հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, տեղի ժամանակով 20:00-ին ու կցուցադրվի «Արմենիա» հեռուստաալիքով: 

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել