Իմ՝ երեխա քնեցնելը վերջին շրջանում մեղմ ասած կյանքի համար վտանգավոր գործողություն է...
Երեխայի չէ, հենց իմ...
Հաջողացրել եմ ստանալ այնպիսի անմեղ հարվածներ օրորոցային երգելու ընթացքում, որ տարիների վաղեմություն ունեցող հետվիրահատական կարերն են սկսել արնահոսել, շնչահեղձ եմ եղել կրծքավանդակին հասած հարվածից, եւ այլն... Բայց գագաթնակետն էսօր էր:
Արսենին գրկած երգում եմ հերթական օրորցայինը, իսկ տղուկս էլ բնականաբար դիմադրում է, թաթիկներով ինչ-որ անկանոն շարժումներ անում, ու...
Ստոպ, աշխարհը փուլ է գալիս, ոտքերս բամբակից են. ձեռքերս էլ... Մենակ թե երեխուն չգցեմ...աչքերիս դիմաց սեւանում է, մարմնովս ինչ-որ տարօրինակ բզզոց ու հոսանք անցնում... Ու էդ ամենը վայրկյանների ընթացքում... Հասկանում եմ՝ քներակ.. Մենակ թե ձգեմ, կարողանամ հասցնել՝ պարանոցիս պինդ սեղմած մատները հեռու տանել... ո՜նց էլ հաջողացրեց...
Վտանգավոր է, վտանգավոր երեխա քնեցնելը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել