Life.tert.am-ը գրում է.
 ArmComedy հումորային նախագծի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը ԱՄՆ–ում մասնակցել են The Tonight Show with Conan OBrien հայտնի թոք շոուին։ Հաղորդման ընթացքում Սերգեյն ու Նարեկը Քոնանին պատմել են իրենց տպավորություններով ու նրան հայերեն որոշ արտահայտություններ սովորեցրել։
 Սերգեյը նշել է, որ Հայաստանում Քոնանին ճանաչում են իր օգնականի՝ Սոնայի անունով։ Նարեկը կատակով ասել է, երբ մարդիկ լսում են Քոնանին անունը, հարցնում են․ «Դա այն մա՞րդն է, որը Սոնայի հետ է աշխատում»։ Հաղորդավարները կատակել են, որ Սոնան Հայաստանի թագուհին է դարձել։
 «Երբ Հայաստանում էիր, տատիկս ասաց, որ դու Սոնայի թիկնապահն ես»,- ասել է Սերգեյը, իսկ Քոնանը զարմացել է․ «Ինչու՞ են մարդիկ մտածում, որ ես ինչ-որ մեկի թիկնապահն եմ»։
 Սերգեյը, Նարեկն ու Քոնանը խոսել են նաև հայերեն որոշ արտահայտությունների մասին, որոնք միայն հայկական մտածողություն ունեցող մարդիկ են հասկանում։ Քոնանը մի քանի օրինակ է բերել՝ «Ջիգյարդ ուտեմ», «Ջանիդ մեռնեմ», իսկ Նարեկն ավելացրել է, որ երբ ինչ-որ վատ բան է պատահում մարդիկ ասում են․ «Վայ, քոռանամ ես»։ Քոնանի համար այս արտահայտությունները բավականին տարօրինակ են եղել, իսկ Սերգեյը բացատրել է, որ ամեն բան կախված է ճիշտ ընտրված ինտոնացիայից։
 «Ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է կուրանա։ Եթե նա կտրել է մատը, ապա մոտենում է մյուսն ու ասում` վայ, քոռանամ ես։ Ո՛չ, պետք չէ»,- զարմացած ասել է Քոնանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել