Картинки по запросу սուրբ գիրքՎերջին օրերին կգան հեգնողներ ու արհամարհողներ, որոնք իրենց սեփական ցանկություններից առաջնորդված` կհարցնեն. «Ո՞ւր մնաց Քրիստոսի երկրորդ գալստյան խոստումը: Մեր հայրերը մեռան, և ամեն ինչ դեռ մնում է այն նույն ձևով, ինչպես որ էր ստեղծագործությունից ի վեր»: Այսպես խոսողները կամովին մոռանում են, որ «Աստված սկզբից իր խոսքով ստեղծեց երկիրը», ջրերից դուրս բերեց և ջրերով կազմեց երկիրը, և նույն ջրերի հեղեղով ավերվեց և կորստյան մատնվեց երբեմնի աշխարհը: Նույնպես և երկինքն ու երկիրը Աստծո նույն խոսքով պահվում են կրակի համար, այսինքն` դատաստանի օրվա համար, երբ ամբարիշտ մարդիկ կորստյան պիտի մատնվեն:

Այս ևս մի մոռացեք, սիրելիներ, որ Տիրոջ մոտ մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին` մեկ օրվա պես: Տերը չի ուշացնում իր խոստումի կատարումը այնպես, ինչպես ոմանք հասկանում են ուշացումը: Տերը պարզապես համբերատարություն է ցույց տալիս ձեր հանդեպ, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ բոլորն էլ առիթ ունենան ապաշխարելու:
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակ 3:3-9)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել