Սրանք օրը ցերեկով իրենց զեխ ցանկությունները կատարելուց հաճույք են զգում և իրենց ներկայությամբ պղծում ու արատավորում են ձեր հավաքույթի սեղանները՝ զվարճանալով իրենց խաբեբայություններով։ Սրանց աչքերը շնացող կանանց են փնտրում միայն և չեն հագենում մեղք գործելուց։ Այս անիծյալները թույլ մարդկանց են փնտրում խաբելու համար, և նրանց խելքն ու միտքը դրամ դիզելու վրա է…
Որովհետև իմաստից զուրկ մեծ-մեծ խոսքեր բարբառելով և մարմնական անառակ ցանկություններ գրգռելով՝ մոլորեցնում են նրանց, որոնք հազիվ էին փախել ուրիշ մոլորությունների մեջ ապրող մարդկանցից։ Նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք գերի են կորստի տանող մոլությունների։ Արդարև, մարդն ինչ բանի որ ենթարկում է ինքն իրեն, նրա գերին է լինում։ Նրանք, ովքեր մեր Տիրոջն ու Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին ճանաչելով՝ աշխարհի պղծություններից մի անգամ հեռանալուց հետո վերստին են ընկնում նույն պղծությունների մեջ, նրանց վիճակը կլինի շատ ավելի վատ, քան նախկին վիճակը։ Ավելի լավ կլիներ, որ նրանք բնա՛վ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան թե ճանաչելուց հետո հեռանային իրենց ավանդված սուրբ պատվիրանից։ Որքա՜ն են նրանց պատշաճում Առակաց գրքի հետևյալ ճշմարիտ առածները. «Շունն իր փսխածին է վերադառնում», իսկ մյուսը՝ «Ինչքան էլ լվանաս խոզին, դարձյալ կթավալվի տիղմի մեջ»։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 2:9-10, 13-14, 18-22)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1706173139409791
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել