
Որեւէ շարժում կարող է հաղթանակի հասնել, երբ այդ շարժումն ունի գաղափարական հիմք եւ հասարակության իղձերի ընդհանրական տեսլական, որը պարզ ու հստակ տեսանելի լինի յուրաքանչյուր հայ մարդու համար։ Մտավորականության խնդիրը հենց նրանումն է, որ հասարակության համար կարողանա ձեւակերպել ապագա Ազգային պետության այդ տեսլականը եւ դրան հասնելու քայլերը։ Ունե՞նք այսօր նման մտավորականություն. ո՛չ։ Կան ազգային անհատ մտավորականներ, սական չկա ազգային խնդիրներով եւ ազատ մտածելու կարողությամբ ընդհանրական մտավորականություն։ Եվ ուրեմն, դրանք պետք է ձեւակերպեն սակավաթիվ անհատ մտավորականները։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arthur.babayan1/posts/10151406251833250?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել