Սերժ Թանկյանի «Բաց նամակ»-ով հայոց քաղաքական կյանքում նոր մշակույթ է ձևավորվել՝ նամակագրությունը։ Նամակի ժանրը հիմա ամենապահանջվածն է, սկսած ընտրված ու չընտրված նախագահներից, բոլորն իրար հետ հաղորդակցվում են նամակով, քաղաքական խնդիրները փորձում են լուծել նամակներով, քաղաքական կնճիռները փորձում են հարթել նամակներով։ Ճիշտն ասած, քանի որ նամակի մշակույթը ձևավորման դեռ սաղմնային փուլում է, բոլոր նամակները չեն, որ զերծ են թերություններից։ Առայժմ մեկի նամակը «հում շարադրանք» է հիշեցնում, մյուսինը շատ եփելուց լրիվ համը կորցրել է...
Ասում են՝ հանրակրթական դպրոցներում ուսուցիչներն աշակերտների բանավոր հարցերին այլևս չեն պատասխանում, ասում են՝ նամակ գրիր, տանը կուսումնասիրեմ, վաղը պատասխանեմ։ Խոսակցություն կա, որ բուհերում դասադուլներից խուսափելու համար նոր առարկաներ են մտցնելու՝ նամակագրություն և խիյարագիտություն...
Աստված բարին կատարի...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vardges.ovyan/posts/362036817238661
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել