Barometer.am-ը գրում է.

Արծվիկը մասնակցել է

"Եվրատեսիլ 2017"-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է մրցույթի պաշտոնական բացման արարողությանն ու պատասխանել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արծվիկը կարմիր գորգի արարողությանը ներկայացել էր հայ դիզայներ Ֆաինայի մոդելավորած բաց վարդագույնի երանգներով ոսկեգույն հագուստով և իր տեսքով հիացրել ներկաներին: "Արծվիկի կարմիր գորգի զգեստը ստեղծելիս ցանկացել եմ, որ այն շատ տարբերվի բեմական հագուստից, կերպարից, որպեսզի մենք տեսնենք երկու տարբեր Արծվիկ: Ինչպես Ամստերդամի ելույթի համար, այնպես էլ այստեղ հագուստի հիմքում տաբատն է և բավական լայն շրջազգեստը, որը շատ նորաձև է այժմ: Մենք այդկերպ ցանկացել ենք համադրել կանացիությունն ու հարմարավետությունը, որպեսզի Արծվիկն իրեն ինքնավստահ զգա կարմիր գորգի վրա",-նշում է Ֆաինան:

Արարողության ընթացքում մասնակիցները երկինք բաց թողեցին խորհրդանշական դրոշները. Արծվիկը երկինք ուղարկեց հայկական եռագույնը:

Միջոցառման ընթացքում "Եվրատեսիլ-2017"-ի մասնակիցները միմյանց ճանաչելու, շփվելու և կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունեցան:

Արծվիկը բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային հայտնի լրատվամիջոցների` այդ թվում BBC ONE, BBC Radio, ORF, RTL, RAI, UA: PBC և այլն:

"Եվրատեսիլ-2017" երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի "Դեպի եվրատեսիլ" մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել