Տպավորությունս այնպիսին է, թե մինի ազգային ժողով ենք ընտրելու մայրաքաղաքում: Կուսակցությունները նույն մարդկանց են ցուցակներում ընդգրկել: Ոչ մի տարբերություն չկա. նույնը, նույնը, նույնը:
Նրանք, ովքեր կուսակցական չեն, դուրս են ամեն տեսակ «արտոնություններից»:
Նրանք Հայաստանում օտարված են. կապ չունի գրագետ են, իրենց մասնագիտության մեջ ազնիվ, արհեստավարժ... Կա´մ պիտի փեսա լինես, կա´մ հարս, կա´մ էլ...կուսակցական, էն էլ վերնախավի: Նույն կուսակցությունների վերնախավը չգիտի ինչ է կատարվում ներքեւում....թող մեկը համարձակվի շշուկ հանել, էլ զեկուցագրեր, էլ զգուշացում, էլ հեռացում:
Ի վերջո, մայրաքաղաք է, ընտրություններ, հո հանդ չի, գեղ չի, պիտի տարբերվի էլի...
Ոչ: Մենք Հայաստանում ենք ապրում, կարծրատիպերը փշրել չեն թողնի:
Մտածում եմ. եթե մասսայական տեսարանների համար որեւէ ֆիլմում դերասաններ պետք գան, կուսակցությունները էլի՞ ցուցակներ կներկայացնեն, էլի նույն մարդկանց, նույնը, նույնը:
Ախ, որքան դժվար է ապրելը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել