Քրիստոսն իր աստվածային զորությամբ մեզ պարգևեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է աստվածապաշտ կյանքի համար՝ մեզ ճանաչեցնելով նրան, ով իր փառքով ու զորությամբ մեզ դեպի իրեն կանչեց։ Նա մեզ տվեց թանկագին և մեծամեծ խոստումներ, որպեսզի դրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը՝ ձերբազատվելով աշխարհում տիրող կորստաբեր ցանկություններից։ Դրա համար էլ ամեն ջանք գործադրեք, որ ձեր հավատով ձեռք բերեք առաքինություն, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերություն, համբերությամբ՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր։ Եթե այս առաքինություններն ունենաք, և դրանք առատանան ձեր մեջ, վստա՛հ եղեք, որ կլցվեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությամբ և անգործ ու անպտուղ չեք մնա։ Իսկ նա, ով չունի այս առաքինությունները, մտքով կույր է ու կարճատես, որովհետև մոռացության է տվել իր անցյալի մեղքերից սրբված լինելը։
Հետևաբար, եղբայրնե՛ր, ջանացե՛ք առավել ևս կառչել այն կոչումին, որին հրավիրեց ձեզ Աստված՝ ընտրելով ձեզ։ Եթե այդպես վարվեք, երբեք մեղքի մեջ չեք ընկնի, և այդպիսով ձեզ լայնորեն իրավասություն կտրվի մտնելու մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 1:3-11)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: