1. Ավելի շատ կերեք օրվա առաջին կեսին: Բոլորս էլ լսել ենք, որ հագեցած նախաճաշը մեր ստամոքսին թույլ է տալիս մնալ թույլատրելիի սահմաններում: Այժմ այս թեորիան գիտական բացատրություն ունի: Տեխասի համալսարանի գիտնականներն իրենց վերջին հետազոտություններում նկատեցին, որ մարդիկ, ովքեր առավոտյան հագեցած նախաճաշ են ունենում, օրվա ընթացքում 5 տոկոս քիչ կալորիաներ են օգտագործում, ինչը նրանց հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում 5 կիլոգրամով նիհարել: Սակայն մարդկանց մեծ մասն առաջնորդվում է հակառակ տրամաբանությամբ. ամեն օր ընդունվող կալորիաների 20 տոկոսը նրանք օգտագործում են նախաճաշին, 30-ը՝ ճաշին, և 50-ը՝ ընթրիքին: Սա հանգեցնում է նրան, որ քնելուց առաջ ախորժակը մեծանում է:
2. Սմուզի խմեք: Հիշեք, որ փրփուրը հաղթում է ճարպերին: Սա ամերիկացի պրոֆեսոր Բարբարա Ռուլսի բացահայտումներից մեկն է: Նա հայտնաբերել է, որ նրանք, ովքեր սմուզի կամ բլենդերում պատրաստված այլ ըմպելիքներ են խմում, օրվա ընթացքում 12 տոկոս ավելի քիչ կալորիաներ են օգտագործում: Ինչո՞ւ: Բլենդերում մթերքները խառնելն ամենահեշտ և ոչ կալորիական միջոցն է՝ օդի օգնությամբ ծավալը մեծացնելու համար:
3. Ոսպ կերեք: Համաձայն որոշ հետազոտությունների՝ մարդիկ, ովքեր շատ բանջարեղեն են ուտում, 2 կգ-ով ավելի արագ են նիհարում, քան նրանք, ովքեր սահմանափակում են ճարպերի օգտագործումը: Առաջինի շարքին են դասվում ոսպը, խնձորը: Դրանք ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն և արյան մեջ շաքարի պարունակությունը չեն մեծացնում:
4. Վանիլինից հոտ քաշեք: Եթե հավատանք բժիշկ Ռեյչել Հերցին, վանիլինի հոտը կարող է «հակաթույն» դառնալ երեկոյան շատ ուտելու դեմ: Օրգանիզմն այդ դեպքում կարծում է, թե քաղցրի իր պաշարը ստացել է:
5. Խելացի ընդմիջում արեք: Բոլորն էլ գիտեն, որ ճիշտ ընդմիջումները ստամոքսի չափին չեն վնասում: Գիտությունների դոկտոր և սննդաբան Ջեյմս Քեննին ներկայացնում է առողջ ընդմիջումների օրինակներ՝ ելակ, բրոկկոլի, ավոկադո:
6. Խորը շնչեք: Սթրեսը ստիպում է մարմնին կորտիզոլ արտադրել: Այն իր հերթին՝ խոչընդոտում է լեպտին հորմոնի արտադրմանը, որն մեզ օգնում է հագեցած զգալ: Մարկ Հայմանն ընդգծում է, որ արդյունքում դուք սով եք զգում: Շունչ քաշեք և կարգի բերեք ձեզ:
7. Այլ բանի մասի մտածեք: Սովը կարող է աշխատել՝ որպես հանգստացնող մեխանիզմ. դուք հոգնած եք, ընդմիջում եք անում, սթրեսի մեջ եք և մտածում եք միայն մեկ բանի մասին՝ ուտել բոլոր խնդիրները: Եթե դուք հասկանում եք, որ մեծ ախորժակի պատճառը ոչ թե սննդի պակասն է, աշխատեք շեղել ուշադրությունը, բարձրացնել ինքնագնահատականը:
8. Շոկոլադը ճիշտ կերեք: Տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում հաճախ խորհուրդներ կան այն մասին, որ ընդունվող սննդի քանակը նվազեցնելու համար անհրաժեշտ է ուտելուց 10-15 րոպե առաջ 1-2 փոքր շոկոլադ ուտել (նվազագույնը՝ 75 տոկոս): Օրգանիզմը կալորիաներ ստանալու նշան կստանա, և դուք ավելի քիչ կուտեք: