«Յուրաքանչյուր մարդու պարտականությունն է՝ օգնել երեխաներին, որոնք տառապում են»,- կարծում էր դերասանուհի Օդրի Հեփբերնը: Իր դերակատարմամբ բազում տղամարդկանց սրտեր գերած փխրուն գեղեցկուհին շարժում էր կանանց նախանձը՝ լինելով ոճի խորհրդանիշ: Միեւնույն ժամանակ Օդրին փայլում էր բարությամբ եւ մարդկանց օգնելու պատրաստակամությամբ:


1.Կոսմետիկան կարող է գեղեցկացնել քո դեմքը, բայց այն անզոր է, եթե ներսից ես տգեղ: Եթե, իհարկե, կոսմետիկան չես ուտում:

2. Ժամանակի հետ հասկանում ես, որ երկու ձեռքը քեզ տրված է նրա համար, որ մեկով քեզ օգնես, մյուսով՝ ուրիշներին:

3. Ականջօղերը, որոնք նվիրում է ձեզ տղամարդը, կպատմեն այն ամենը, ինչ նա մտածում է ձեր մասին:

4. Երբ չկա մեկը, ում համար կարող ես թեյ պատրաստել, երբ ոչ ոք չունի քո կարիքը, այդ ժամանակ, կարծում եմ, կյանքը ավարտվում է:

5. Երջանիկ աղջիկներն ամենագեղեցիկն են: 

6. Ամենագեղեցիկ բաները, որոնք մեզ իրական երջանկություն են պարգևում, գալիս են անձայն և սպասում, թե երբ մենք կնկատենք դրանց:

7. Իմ մայրը միշտ ասում էր՝ լավ բաները հենց այնպես երկնքից չեն թափվում: Աստված բարեգութ է, բայց նա սպասում է, որ դուք առաջինը կատարեք ձեր պարտականությունները:

8. Մարդիկ ավելի, քան իրերը, խնամքի կարիք ունեն: Երբեք ոչ ոքի դեն մի նետեք:

9. Այն աչքերն են գեղեցիկ, որոնք մարդկանց մեջ միայն լավն են փորձում տեսնել: Գեղեցիկ է այն մարդու կազմվածքը, որն իր ուտելիքը կիսում է քաղցածների հետ:

10. Արցունքները կարող են ավելի շատ բան նշանակել, քան ժպիտը, որովհետև մենք ժպտում ենք բոլորին, բայց արտասվում միայն նրանց պատճառով, ում սիրում ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել