Այն ժամանակ Հիսուսն այսպես աղոթեց.
- Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ իմաստուններից և գիտուններից ծածկեցիր այն, ինչ հայտնեցիր պարզ ու համեստ մարդկանց։ Այո՛, Հա՛յր, դու այդպես ցանկացար։
Իմ Հայրն ամեն ինչ տվել է ինձ. ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց կամ նրանից, ում Որդին ուզենա հայտնել։
Եկե՛ք ինձ մոտ դուք բոլո՛րդ, հոգնածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և ես պիտի հանգիստ տամ ձեզ։ Վերցրե՛ք իմ լուծը ձեզ վրա և սովորեցե՛ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք, քանի որ իմ լուծը տանելի է, և իմ բեռը՝ թեթև։
(Մատթեոսի ավետարան 11:25-30)
Արթուն և պատրա՛ստ եղեք, որովհետև ձեր թշնամին՝ Սատանան, առյուծի նման մռնչալով շրջում և փնտրում է մեկին, որ կուլ տա։ Հաստատուն հավատով կանգնեցե՛ք նրա դեմ՝ իմանալով, որ աշխարհում ձեր բոլոր եղբայրներն էլ նույն չարչարանքներով են անցնում։ Եվ ամեն շնորհ պարգևող Աստվածը, որ Քրիստոս Հիսուսի միջոցով իր հավիտենական փառքին կանչեց ձեզ՝ նկատի ունենալով, որ ինչ-որ չափով մասնակից եղաք Հիսուսի չարչարանքներին, կկազդուրի, կզորացնի և ամուր հիմքերի վրա կհաստատի ձեզ։ Հավիտյան նրա՛նն են իշխանությունն ու փառքը։ Ամեն։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 5:8-11)