Հայաստանում, երբ հետիոտնը կանաչ լույսի տակ ճանապարհ է անցնում, շնորհակալություն է հայտնում կարմիրի տակ սպասող վարորդին, չնայած ճանապարհն իրենն է:
Հայաստանում ճանապարհի շինարարության, փոսի կամ վտանգի մասին ցուցանակը միշտ դրված է անմիջապես վտանգի վրա:
Հայաստանում, երբ կանգնեցրած մեքենադ մեկը արգելափակում է իր մեքենայով, ընկնում շենքերով ման ես գալիս, որ գա ճանապարհդ բացի, միշտ ինքն ա մուննաթ գալիս:
Հայաստանում, երբ ոստիկանն ակտ ա գրում, մյուսը հաճախ գալիս ու հարցնում է, թե մեքենադ երբ ես գնել և որքանով:
Հայաստանում չնայած Մորզեի այբուբեն դպրոցներում չեն անցնում, բայց բոլոր վարորդները կարողանում են իրար հետ ազդանշանների միջոցով ինֆորմացիա փոխանակեն` քրֆեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել