Մասնագետները պնդում են, որ ուշ ամուսնությունները լավ են թե տղամարդկանց, թե կանանց համար:
Ամուսնացող տղամարդու ու կնոջ միջին տարիքը կտրուկ աճում է՝ հավասարվելով 30-ի նշագծին: Համենայնդեպս այդպես է Ամերիկայում, որտեղ Բրուքլինի ինստիտուտի գիտնականները սահմանել են նորապսակների տարիքի ու կյանքի ընթացքում ֆինանսական հաջողության հասնելու փոխկապակցվածությունը: «Երիտասարդ մարդիկ տարիքի հետ սկսում են ամուսնությունը գնահատել որպես վերջնական փուլ, այլ ոչ թե անկյունաքար»,- ասում են հետազոտողները: Հետազոտության համաձայն՝ ամերիկուհիների ամուսնության միջին տարիքը 27-ն է, իսկ տղամարդկանցը՝ 29: Այս միտումը լավ նորություն է կանանց համար: Փաստերը ցույց են տալիս, որ բարձրագույն կրթությամբ կանայք, որոնք ամուսնանում են 30-ից հետո, տարեկան վաստակում են միջինը 18,152 հազար դոլար ավելի, քան նրանք, որ ամուսնացել են մինչ 20 տարեկանը: Իսկ տղամարդկանց մոտ հակառակն է՝ նրանք վաստակում են ավելի շատ, եթե շուտ են ամուսնանում: Ամուրիներն ավելի քիչ են վաստակում, անգամ եթե մինչև 20 տարեկանն ամուսնացել են։
Հ.Գ. Ընդունեք որպես մխիթարանք :)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/4495111546644?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել