Barometer.am-ը գրում է.
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտնել է, որ աշնանը կնկարահանվի իր կարիերայի վերջին ֆիլմում, հաղորդում է Parisien-ը:
"Դա կլինի իմ վերջին ֆիլմը: Ես՝ ինչպես բռնցքամարտիկ, որը չի ցանկանում մասնակցել ավելորդ մարտի, չեմ ցանկանում նկարահանվել ավելորդ ֆիլմում", - ասել է 81-ամյա դերասանը:
Նա նշել է, որ ֆիլմը կպատմի իր տարիքի տղամարդու և մոտ 50-ամյա կնոջ սիրո մասին: Դելոնի զուգընկերուհին կդառնա 53-ամյա ֆրանսիացի դերասանուհի Ժյուլետ Բինոշը։
Դերասանը կինոէկրանին չի հայտնվել 2008 թվականից։
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20170506/29604/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել