«Ստվերների ընտանիքը» (Family of Shadows) երեք մարդկանց պատմությունն է` Կարինի պապի հոր` Գասպար Հովհաննիսյանի, ով Խարբերդի Բազմաշեն գյուղից է և 1915թ. ցեղասպանության ժամանակ փրկվել է, պապի` Ռիչարդի, և հոր՝ Րաֆֆու:

Արդ`իր փաստագրության մեջ հուզմունքի ոգին չկորցնող այս գիրքը, որը մասամբ հետազոտական հուշագրություն է, մասամբ էլ հայոց պատմություն, Րաֆֆու որդին` Կարին Հովհաննիսյանը, շարադրում է իր գերդաստանի պատմությունը-ողբերգություն, հիշողության և փրկության պատմություն, որը լուսաբանում է այն երկար ստվերները, որ պատմությունը գցում է սերունդների վրա:

Հատված գրքի վերջաբանից` որտեղ ամփոփ, ասես դեպի հոգում երևակվող ճշմարտության պես, գրում է Կարինը.

-...Ժամանակի ընթացքում ես սկսեցի ներել հորս ներփակվածությունը:

Գիտեի, որ նա ոչ մի տեղ չի գնում, պարզապես ավելի ու ավելի խորն է սուզվում ինքն իր մեջ` իր հոգին պատրաստելով գալիք պայքարի համար և նորից վերադառնում լույս Աշխարհ այն հայտնի ժպիտով, որը նրա Սերն է դեպի Կյանք և նրա Հավատը` սարերը շարժելու...

Հարկ է նշել, որ քիչ ժամանակ առաջ Pressing.am կայքն իր հրապարակումներում հատվածաբար անդրադարձել էր այդ մեծածավալ աշխատանքի` «Ստվերների ընտանիքը» գրքին, որը ոչ միայն արժանավոր հայ` Հովհաննիսյանների ընտանիքի պատմության մի ողջ փաստագրություն է՝ ամփոփված Ցեղասպանության վերաբերյալ հստակ դիտարկումներով, այլ նաև նորանկախ Հայաստանի Հանրապետության և’ ձեռքբերումների և’ ներքին օտարի կողմից պետությանը հասցված կորուստների: Նայել այստեղ....

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. 

Հեռվե հեռու կարոտ եմ քեզ,

Ո’վ իմ անուշ հայրենիք:

Ոչ ոք կըրնա սիրտես հանել,

Սուրբ անունդ, հայրենի’ք:

Օր մը պիտի ճամփա իյնամ,

Եվ գիրկդ գամ, հայրենի’ք...

Եվ ալ քեզմե չհեռանամ

Ի’մ անուշիկ հայրենիք...

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել