Картинки по запросу ներդրումՊետությունը փորձում է առավելագույնս աջակցել ներդրում կատարող ընկերություններին և որոշ ծրագրերի, որոնք իրենց մեջ ներառում են նոր սարքավորումների ներմուծումներ՝ տալիս է հարկային արտոնություն:

Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում արտոնություն է ստացել Հայաստանում և Արցախում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը:

Արտոնության շրջանակներում ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգվում է:

Ընկերությունն էլ իր հերթին նախատեսվում է սարքավորումների ներմուծում և տեխնիկայի վերազինում, որի շրջանակներում կատարվելու է 1 մլրդ դրամի ներդրումներ և 167 աշխատատեղի ստեղծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել