Այժմ Երգիչ Նարեկ Բավեյանին ամեն շաբաթ կարելի է տեսնել հեռուստաէկրանին՝ նաև որպես «Երևան TV» հեռուստաընկերության «PROF շքերթ» երաժշտական ծրագրի հաղորդավար:
Մեզ հետ զրույցում Նարեկն ասաց, որ հաղորդում վարելու առաջարկը ստացել է պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանից, և որ այս նոր աշխատանքը իր համար հոբբի է:

«Սա ինձ համար մասնագիտություն չէ, այլ` հոբբի, իսկ եթե այնքան հմուտ եմ վարում, որ մասնագիտության տպավորություն է թողնում, շատ ավելի ուրախ եմ»,- ասաց երգիչը:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում փորձելու են պարզել, թե տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ ի՞նչ երաժշտություն են նախընտրում:
«Մեր առաջին հաղորդումը վարորդների մասին էր: Շատերը կարծում են, թե եթե վարորդ է, ուրեմն պետք է ռաբիս երաժշտություն լսի, սակայն կան վարորդներ, ովքեր բարձրագույն կրթություն ունեն և լսում են այլ երաժշտություն՝ սկսած դասականից: Ես էլ ոչ թե որպես հաղորդավար կամ երգիչ, այլ` որպես մարդ, նախընտրում եմ սոուլ, բլյուզ…», - ասաց Նարեկը:

Նոր աշխատանքը չի խանգարում Նարեկի ստեղծագործական գործունեությանը, քանի որ, իր խոսքերով, ժամանակատար չէ և հետագայում նոր, ավելի լուրջ առաջարկներ ունենալու դեպքում կընդունի դրանք:
«Ավելի լուրջ ծրագրեր վարելու առաջակի դեպքում կընդունեմ, եթե, իհարկե, հաղորդավարական փորձս հերիքի»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Նարեկը:


