Նադինը հայտնի բյութի-բլոգեր է: Աղջիկն իր ալիքն ունի YouTube-ում, Instragram-ում նրա լուսանկարները հազարավոր հավանումներ են ունենում: Բայց ամենասիրվածը դարձել է տեսանյութը, որում նա ցույց է տալիս իր քաղցկեղով հիվանդ մոր կերպարանափոխությունը:
Քիմիաթերապիայի կուրսից հետո կինը կորցրեց բոլոր մազերը, բայց Նադինը ցույց է տալիս, թե դիմահարդարման միջոցով ինչպես կարելի է վերափոխել կնոջ արտաքինը:
Այս հոլովակն ուղեցույց է բոլորի համար, ովքեր կորցրել են հավատն իրենց հանդեպ:
Քիմիաթերապիայի առանձնահատկությունների պատճառով դիմահարդարվելիս պետք է մի քանի բան հաշվի առնել:
Այդ պրոցեդուրան անցնող մարդիկ շատ զգայուն մաշկ ունեն, նրանք նաև գործնականում հոնքեր և թարթիչներ չեն ունենում:
Աղջիկը նաև զգուշացնում է, որ դիմահարդարվելուց առաջ շատ կարևոր է մաշկը խոնավացնել հատուկ շիճուկով և քսուքով:
Այդ կերպարանափոխությունը պարզապես անիրական է:
Նադինը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գրագետ դիմահարդարումը կարող է հրաշքներ գործել:
Մոգական վերափոխման մանրամասները տեսեք ստորև բերված տեսանյութում: