Այսօր իր ծննդյան օրն է նշում հոլիվուդյան դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը:

Նրա ծնողները` լրագրող Սթիվեն Փարքերն ու ուսուցչուհի Բարբարա Ֆրոստն ամուսնալուծվում են, և Սառան իր երկու եղբայրների և քրոջ հետ տեղափոխվում է մոր ամուսնու բնակարան, որտեղ արդեն բնակվում էր ևս չորս երեխա: Չնայած նրան, որ աղջիկը մեծանում էր շատ մեծ ընտանիքում, նրան տրամադրվում էր բավականաչափ ուշադրություն և հոգատարություն: Նրա ծնողները, նկատելով իրենց փոքրիկ դստեր դերասանական ունակությունները, որոշում են (նաև մյուս երեխաներին) դարձնել պրոֆեսիոնալ դերասանուհի, ինչում վստահաբար չեն սխալվում:

Սառա Ջեսիկան արդեն 11 տարեկան հասակում հաջողությամբ խաղում է բեմում, իսկ շատ ավելի ուշ` 2000 թ.-ին, արժանանում է իր առաջին «Ոսկե Գլոբուս»-ին, որին ընդհանուր առմամբ արժանացել է 4 անգամ: Նա նաև «Էմմի»-ի երկակի մրցանակակիր է:

1980 թ.-ին Սառան ավելի շատ հայտնի էր իր սիրավեպերով: Նա հանդիպել է Ռոբերտ Դաունի-կրտսերի և Նիկոլաս Քեյջի հետ:

1998 թ.-ին նրան համաշխարհային ճանաչում բերեց «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորում է Քերի Բրեդշոուին:

Նրա մասնագիտական հաջողություններին միացավ նաև անձնական երջանկությանը: 1997 թ.-ին նա ամուսնացավ իր վաղեմի ընկեր, հոլիվուդյան դերասան Մեթյու Բրոդերիկի հետ, ում հետ մինչ օրս երջանիկ ապրում է և դաստիարակում 3 երեխաների:

Սառա Ջեսիկա Պարքերը շատ բաներով նման է իր հերոսուհի Քերի Բրեդշոուին. վերջերս դերասանուհին խոստովանել է, որ միշտ հետաքրքրվում է դիզայներական նորություններով և շատ է սիրում զգեստապահարանը թարմացնել, սակայն կրում է իր զգեստապահարանի պարունակության միայն 7 տոկոսը: «Ես մտադիր եմ մաքրել իմ զգեստապահարանը: Նույնիսկ զգուշացրել եմ ամուսնուս, որ այժմ զգեստապահարանում կարող է արձագանք լսվել»:




