260 հազար դոլար արժողությամբ Ferrari 488 GTB-ը հայտնաբերվել է անգլիական Outlane գյուղի հարակից դաշտում: Մեքենան վթարված է եղել: Ամենայն հավանականությամբ, վարորդը կորցրել է կառավարումն ու հայտնվել դաշտամիջյան հատվածում: Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ վթարի վերաբերյալ ահազանգ չեն ստացել: Թե ում է պատկանում այս թանկարժեք գտածոն, դեռևս հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել