168.am-ը գրում է.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթյուն է իրականացրել ՆԱՏՕ-­ի
զրահափոխադրիչների շարասյան մոտ: Հարձակման զոհ է դարձել առնվազն ութ մարդ: Նշվում է ամերիկացի երեք վիրավոր զինվորների մասին։

Ութ զոհվածների մասին BBC-­ին հայտնել է կառավարության ներկայացուցիչը: Եվս 25 մարդ վերքեր են ստացել, նրանք հիմնականում տեղացի բնակիչներ են:

ՆԱՏՕ-­ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ-­ի ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Սալվինը Reuters գործակալությանը հայտնել է, որ վիրավորվել են ամերիկացի երեք զինծառայողներ: Նա ճշտել է, որ զրահափոխադրիչները գրոհից հետո կարողացել են վերադառնալ ռազմակայան:

«Ֆրանսպրես»-­ը նշում է, որ պայթյունն առավոտյան որոտացել է Քաբուլում ԱՄՆ­-ի դեսպանատնից ոչ հեռու: Գրոհի թիրախը Աֆղանստանում ՆԱՏՕ-­ի առաքելության զրահափոխադրիչների շարասյունն էր: Պայթյունը ոչնչացրել կամ վնասել է մի քանի ավտոմեքենա, որոնք գտնվում էին անցնող շարասյան մոտ: Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել