Image result for երևան աղբՊրոսպեկտի ձկան խանութի անցումի կողքով անգամ անցնել չի լինում: Զուգարանից գարշահոտ ա անգամ անցումի կողքով անցնելիս, էնքան ահավոր, որ ուղղակի չռփում ա դեմքիդ:
Հիշեցնեմ՝ սա քաղաքի կենտրոնի անցումներից ա, գտնվում ա քաղաքապետարանից մի 100-150 մետր հեռավորության վրա:
Էս բացօթյա զուգարանը իմ համար էս պահին Երևանի դեմքն ա, քաղաքապետարանի գեղեցիկ շենքի, կենտրոնական փողոցների ասֆալտապատման, ճռճռան ու ամպագոռգոռ նախընտրական ելույթների, ճոռոմ ծրագրերի կողքին իրա չռփող գարշահոտով քեզ անմիջապես իրականություն վերադարձնող գործոն:
Ու էսպիսին ա Երևանը, մի կողմից կանաչ այգիներով, մյուս կողմից՝ շինաղբով լցված բացօթյա զիբիլանոց, մի կողմից նորակառույց շենքեր, մյուս կողմից՝ դրանց կողքին կարկատան տանիքներով ու մանսարդներով ծանրաբեռնված քրջոտ շենքեր, մի կողմից՝ մոդեռն ոճի առևտրի կենտրոններ ներկայացնող անցումներ, մյուս կողմից՝ քաքի հոտով բուրող զուգարան-անցումներ, որոնցով անցնելիս մեկը կարա նույնիսկ պատահաբար միզի ոտքերիդ, որովհետև բոլորն էլ գիտեն, որ էդ անցումը զուգարան ա, ոչ թե անցում, մի կողմից՝ թանկարժեք շքեղ մեքենաներ, մյուս կողմից՝ զզվանք հարուցող ու քաղաքի դեմքը հանդիսացող գազելներ:
Մի խոսքով՝ Երևանը խառն ա, ոչ միանշանակ, մի կողմից՝ սիրուն, մյուս կողմից՝ մեծ աղբանոց, մի կողմից՝ կանաչ, մյուս կողմից՝ փոշի ու կեղտ, ու այս բոլորը համագոյակցում են մեկը մյուսին զզվելու աստիճան մոտ, իրար կպած, մեկը մյուսի մեջ մխրճված:
Ու երբ այդքանից հետո մեկը խոսում է Երևանի հազարամյա տարիքի, հին քաղաք լինելու և այլնի մասին, անկեղծ եմ ասում, ուզում եմ ձեռից բռնեմ, տանեմ կենտրոնի զուգարան անցումներից մեկը, որ միամիտ մեկը շռի ոտին, ու ասեմ՝ էս ա, ախպեր, քո հազարամյա քաղաքի պերճանքն ու թշվառությունը:
Ու չկա քաղաքի ներդաշնակ, համընդհանուր զարգացման ծրագիր, չկա: Ծառ ու ծաղիկ տնկելով՝ քաղաք չի զարգանում, եթե էդ ամեն ծառի ու ծաղկի հետևում բացօթյա զուգարան ա լինելու: Սիրուն ֆասադի հետևում եթե կղանք ու մեզ ա, ուրեմն՝ վայ էդ սիրուն ֆասադը սարքողին ու մեր աչքը կոխողին:
Երևանը էս պահին փոշոտ, կեղտոտ, տեղ-տեղ զզվելի, գարշահոտ, քրջոտ տրանսպորտով ու քրջոտ կռիշներով ու պադյեզդներով քաղաք ա ու վերջ: Իսկ էն սիրուն-պուպուշ բաները ընդամենը էս ընդհանուր գարշանքը փակող ֆասադն են, ոնց որ պատի խոր ճեղքերը քողարկող գաջի բարակ շերտը, որը կարճ ժամանակ անց էլի ճաքելու ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել